ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Լեզվի ուսուցման և ժամանակակից ֆրանսիական քաղաքականության» ծրագրի վերաբերյալ համաձայնագիր

«Լեզվի ուսուցման և ժամանակակից ֆրանսիական քաղաքականության» ծրագրի վերաբերյալ համաձայնագիր
28.06.2013 | 16:17

Կարևորելով միջազգային կապերի զարգացումն ու ամրապնդումը և ֆրանսերենին ապագա ուսանողների տիրապետման գործը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի միջև համագործակցությունը որակական նոր փուլ մտավ:
2013 թ. հունիսի 28-ին Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի, Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան միջև կնքվեց «Լեզվի ուսուցման և ժամանակակից ֆրանսիական քաղաքականության» ծրագրի վերաբերյալ համաձայնագիր: Ծրագրի նպատակն է 2013-2014 թթ. ուսումնական տարում իրականացնել լեզվի և ֆրանսիական ժամանակակից քաղաքակրթության ուսուցում: Դասընթացները համապատասխանելու են համաեվրոպական դասակարգման A1 մակարդակի չափանիշներին:
«Շատ ուրախ եմ այս համագործակցության համար: Սա նոր մակարդակի վրա է դնում մեր համագործակցությունը համալսարանի հետ: Հույս ունեմ, որ ապագայում դպրոցում այլ առարկաներ ևս կդասավանդվեն նաև ֆրանսերեն»,- իր խոսքում ասաց մշակութային հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարիանը:
Համաձայնագրով ֆրանսիական կողմը պարտավորվում է տրամադրել լեզվաբանության մագիստրոսի կոչում ունեցող ֆրանսիացի դասախոսներ, որոնց դասավանդման հմտությունները գնահատվել և ճանաչված են Ֆրանսիայի ԱԳՆ-ի կողմից: Հայկական կողմը պարտավորվում է ապահովել դասընթացների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ:
«Այս համաձայնագիրը լուրջ խթան է երեխաների կողմից Ֆրանսիայի ճանաչման համար: Ֆրանսերենի ուսուցումը շատ կարևոր եմ համարում և կարծում եմ` հետագայում այսպիսի մի ծրագիր պետք է իրականացնենք նախադպրոցական տարիքի երեխաների համար»,- իր ելույթում նշեց ԵՃՇՊՀ-ի ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:


28.06.2013

ԵՃՇՊՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3336

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ